Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
20.05.2014 | 00:25

Եվ շատ ազգեր կգնան և կասեն. «Եկե՛ք բարձրանանք տիրոջ լեռը և Հակոբի Աստծու տունը. մեզ ցույց կտան նրա ճանապարհը, և մենք կգնանք նրա շավիղով»։ Արդարև, Սիոնից են դուրս գալիս օրենքները, և Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից։ Նա դատ կանի բազում ժողովուրդների մեջ և կհանդիմանի հզոր ազգերին, մինչև իսկ հեռավորներին, նրանք իրենց սրերից խոփ կձուլեն, գեղարդներից՝ մանգաղ, և այլևս մի ազգ մյուսի վրա սուր չի բարձրացնի, և մարդիկ այլևս չեն սովորի պատերազմել։


Միքիա 4. 2-3

Դիտվել է՝ 2229

Մեկնաբանություններ